Լրահոս

10.02.2012 13:35


Գյուղնախարարն այս ձյունն օգտակար է համարում

Գյուղնախարարն այս ձյունն օգտակար է համարում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր լրագրողներին ասել է, որ գյուղատնտեսության համար այս ձյունը շատ օգտակար է, քանի որ ցրտահարության վտանգ չկա, իսկ ինչքան առատ ձյուն լինի, բերքն ավելի առատ կլինի. ջրամբարներում ջուրը կկուտակվի, և սեզոնին բերքը ջրելու հետ կապված խնդիրներ չեն առաջանա։

Նախարարը նաև նշել է, որ փետրվարից հողօգտագործողներին «Ֆլեշ» ընկերության մատակարարած 14,75 հազ. լիտր դիզելային վառելիք է տվելու՝ 1 լիտրը 350 դրամով՝ ներառյալ փոխադրման ծախսերը: Ս. Կարապետյանը հայտարարել է, թե «Ֆլեշ»–ի դիզվառելիքը որակյալ է ու ավելի մատչելի: 

Արդեն գրել ենք, որ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ է, ինչը չէր հերքել ՀՀ վարչապետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը